воскресенье, 26 ноября 2017 г.

Հայ-վրացական հանրակրթական կամուրջները 2018-ի շեմին

2009 թվականից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը, սկսվել է վրացերենի ուսուցումը սովորողների ընտրությամբ, կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում:  2017-2018 ուսումնական տարում արդեն ավագ դպրոցի սովորողը կարող է իր անհատական ուսումնական պլանում վրացերենն ընտրել որպես հանրակրթական օտար լեզու, մյուս օտար լեզուների հետ: Գործում է վրացախոսների ակումբը, վրացերենը շարունակում է նաև ավագ և միջին դպրոցներում սովորողի ընտրությամբ դասընթաց լինել: «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի  շուտով իննամյա պատմությունը նոր գործընկերությունների հաստատման, աշխարհագրության ընդլայնման, նախագծերի բազմազանության հետաքրքիր զարգացում է ապրել:

Комментариев нет:

Отправить комментарий