вторник, 2 мая 2017 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիր Հայ-վրացական հանրակրթական գործընկերություն

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների հավանությամբ իրականացվող «Վրաստան-Հայաստան հանրակրթական կամուրջներ» ծրագիրն սկսվել է Թբիլիսիի թ. 98 դպրոցի հետ 2009թ. փոխայցելություններից: 2009թ. նոյեմբերի 19-ին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թ. 98 դպրոցի տնօրեն  Գեորգի Մոմցելիձեն գործընկերության համաձայնագիր  են ստորագրել հանդիսավոր պայմաններում, Հայաստանում Վրաստանի դեսպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ:
Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ ծրագրով.
  • հաստատվում է գործընկերություն կրթահամալիրի և վրաստանյան՝ Թբիլիսիի, Ջավախքի 20-ի չափ դպրոցների միջև, այդ թվում՝ Թբիլիսի թթ. 98, 24, 104, 37, 6, Վերսալաձեի անվան գեղարվեստի, Գլդանի թաղամասի դպրոցների, Դեմիրելի անվան քոլեջի, մասնավոր «Aia-gess» մասնավոր դպրոցի, երաժշտության դպրոցների, Գանձայի թթ. 1, 2, Վալեի գյուղի, կրթահամալիրի և վրաստանյան կրթական-մշակութային պետական, հասարակական կազմակերպությունների միջև.
  • վրաստանյան՝ Թբիլիսիի, Ջավախքի դպրոցների սովորողները, դասավանդողները մասնակցում են կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա բաց նախագծերին, ստուգատեսներին (Հանրակրթական Դիջիթեք, էկոտուր, Վրացերենի օրեր, Երևանյան պլեներ, երաժշտական, թատերական փառատոներ, այլ).
  • կրթահամալիրի սովորողները մասնակցում են թբիլիսյան դպրոցներում, ուսումնական կենտրոններում կազմակերպվող բաց մրցույթների, նախագծերի (Տեխնիկական ստեղծագործության միջազգային մրցույթ, «Կարդում ենք Ռուսթավելի», «Լեոնարդո դա Վինչի», Էկոդաս, Թբիլիսյան պլեներ, և այլ). նախաձեռնում և իրականացնում են Վրաստանի և վրաստանյան մշակույթին առնչվող ուսումնական նախագծեր (ինչպես վրաց ժամանակակից գրողները, Շալվա Ամոնաշվիլի՝ թարգմանություն հայերեն),
  • 2017-ին հասարակագիտական ամենամյա ստուգատեսի շրջանակում  իրականացվում է հայ-վրացական ուսումնական նախագծերի բաց ստուգատեսը, որը նույնպես կդառնա ամենամյա.
  • «Գետը քաղաքում» նախագիծն իրականացվում է Երևանում և Թբիլիսիում, որպես սովորողների-դասավանդողների խմբերի ճանաչողական այցելություններ, բնապահպանական աշխատանքներ, ուսումնասիրություններ.
  • հեղինակային կրթական ծրագրով իրականացվում են վրաստանցի ուսուցիչների վերապատրաստումներ կրթահամալիրում (դասվարների, առարկայական մասնագետների).
  • հեղինակային հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթահամալիրի ավագ, միջին դպրոցներում իրականացվում է սովորողների ընտրությամբ վրացերենի ուսուցում, գործում է վրացախոսների ակումբ. mskh.am կայքը, մանկավարժական «Դպիր» հանդեսը, կրթահամալիրի տնօրեն բլոգը ունեն վրացերեն էջեր.
  • իրականացվում են «Հայկական Թբիլիսի» համատեղ ուսումնասիրություններ, որոնց մեջ ներառվում են նաև հայ-վրացի արվեստագետներ.
  • տարին երկու անգամ վրացերեն սովորողների լեզվական փորձառությունը  կազմակերպվում է Թբիլիսիում.
  • կազմակերպվում են միասնական ուսումնական-մշակութային նախագծեր՝ համերգներ, ուսումնական պլեներներ՝ Թբիլիսիում, Երևանում, կոմիտասյան, հայ և վրաց ազգային երգի պարի փոխուսուցում.
  • իրականացվում է «Տոները միասին» նախագիծ (Ամանոր և Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն, Անկախության մայիսյան տոներ, Ոսկի աշուն, Թբիլիսոբա, «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» և այլ).
  • կրթահամալիրը և վրաստանյան գործընկեր դպրոցները համագործակցում են միջազգային նախագծերի շրջանակում (SPAR, CEEN, այլ).
  • կրթահամալիրի սովորողները մասնակցում ենք վրաստանյան ստեղծագործական ճամբարների, այդ թվում՝ միջազգային, վրաստանցի սովորողները՝ կրթահամալիրի կազմակերպած ստուգատեսային ճամբարներին Հայաստանի գեղատեսիլ վայրում.
  • կրթական փոխանակումներ են իրականացվում դասարանների միջև, ծրագրին միանում են ծնողները.
  • կրթական փոխանակումների միջոցով ստեղծվել են հայ-վրացի պատանիների անհատական ընկերական կապեր, ընտանեկան կապեր, որոնք գործում են նաև սոցիալական ցանցերում.
  • մշակութային-հայրենագիտական փոխանակումների շրջանակում համագործակցություն է հաստատվել վիրահայ համայնքի, «Հայարտուն» կենտրոնի հետ.
  • Ջավախքի հայկական գյուղերի դպրոցներին ուսումնական գրականություն, ուսումնական նյութեր են փոխանցվում.
  • Թբիլիսիի քաղաքապետարանը վրացերեն գրքեր է նվիրել կրթահամալիրին.
  • կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ստացել է Թբիլիսիի քաղաքապետարանի «Վրաստանի մշակութային դեսպան» շքանշանը: Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով.
  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրին աջակցում են Հայաստանում Վրաստանի Հանրապետության դասպանատունը, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիությունը, այլ կազմակերպություններ։
Համագործակցությունը ծավալվում և զարգանում է. 2017թ. արդեն երեք կրթական փոխայցելություն է եղել՝ կրթահամալիրի էկոլոգ-հայրենագետների, վրացախոսների ակումբները մարտին եղել են Թբիլիսիում, Թբիլիսիի գործընկեր դպրոցների խմբերը կրթահամալիրում մասնակցել են կրթահամալիրում վրացերենի օրերին, Հանրակրթական էկոտուր 2017-ին։ Ընթացքի մեջ է թբիլիսյան «Գետը քաղաքում» նախագիծը, հունիսին Բանգլադեշյան պլեներ 2017-ի շրջանակում կրթահամալիրում կլինեն Ախլքալաքի վրացական դպրոցը, մշակույթի տունը։

"სომხურ-ქართული ზოგადსაგანმანათლებლო ხიდები" პროგრამა, სომხურ-ქართული ზოგადსაგანმანათლებლო თანამშრომლობა

Комментариев нет:

Отправить комментарий