среда, 13 июня 2018 г.

Լեզուների բացօթյա տոնավաճառ


Այսօր հունիսի 13-ին կրթահամալիրում լեզուների բացօթյա տոնավաճառ ցուցադրություն էր, իրական պայծառ տոնախմբություն: Վրացերենի ընտրության սովորողների հետ փոքրիկ տաղավարի վրա փորձեցինք ներկայացնել Վրաստանը դրոշով, ուտեստներով, խորհրդանիշներով, վրացական երգ ու պարով, ըմպելիքով, համ և հոտով: Տաղավարի վրա ցուցադրեցինք չիչիլակի, որը տոնածառի տեսակն է, կղանծի, որով վրացիները խմում են գինի: Հյուրերին հյուրասիրեցինք իսկական վրացական խաճապուրիով, փխալիով և վրացական լիմոնադով:


Комментариев нет:

Отправить комментарий