четверг, 28 июня 2018 г.

Վրացախոսների Գյումրի նախագիծ հունիսի 27-28

Հունիսի 27-28-ին վրացախոսների ակումբի սովորողների հետ մեկնեցինք Գյումրի: Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք  Գյումրու  Երիտասարդական Պալատ, որտեղ մեզ էին սպասում Գյումրու վրացախոսների ակումբի անդամները: Երկու վրացախոս ակումբների անդամները ծանոթացան, շփվեցին իրար հետ, իրականացրեցին հետաքրքիր երկխոսություններ վրացերենով:
Հետաքրքիր դաս քննարկումից հետո խոսեցինք համատեղ նախագծերի և ծրագրերի մասին:
Կրթահամալիրի վրացախոսները ներկայացրեցին այս տարվա մեր իրականացրած նախագծերը, և քննարկեցինք հաջորդ ուսումնական տարվա անելիքների մասին: Երիտասարդական Պալատից հետո Գյումրու վրացախոսների հետ միասին այցելեցինք  Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն, այն հանդիսանում   էՀայաստանի առաջին տիկնիկային թատրոնը, որը հիմնադրվել է 1935թ. մայիսի 26-ին:
Թատրոնի աշխատակիցը պատմեց թատրոնի մասին և ցուցադրեց ինչպես են պատրաստվում տիկնիկներ: Գյումրու տիկնիկային թատրոնն իր գործունեությունը սկսել է «Կապիկն ու հայելին», «Հեղափոխական Տանյան» պիեսներով։ Հետո զբոսնեցինք Ռուսթավելի փողոցով, տեսանք Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, քաղաքապետարանի գեղեցիկ շենքը : Գյումրու վրացախոսների ակումբի ուղեկցությամբ եղանք նաև Շիրազի փողոցում:
Հին փողոցներից մեկում տեսանք բոլորի կողմից սիրված «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի պատշգամբը: Եղանք Գորկու այգում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Սա մի հիասքանչ, կանաչ, ընդարձակ տարածք է: Այնտեղ կա գեղեցիկ հունական ոճով կառուցված կամարապատ հուշարձան, որտեղից երևում է Գյումրու Մայր Հայաստանի հուշարձանը և Սև բերդը:
Գյումրու մեր վրացախոս բարեկամները սիրով և ջերմությամբ պատմում էին սիրելի քաղաքի մասին, ներկայցնում բոլոր փողոցներն ու շինությունները: Գյումրու մեր ճամփորդությունը շատ ուսումնական էր, բազմաբովանդակ և տպավորիչ:

Комментариев нет:

Отправить комментарий