четверг, 22 марта 2018 г.

Սպասումով լի


Անգելինա Արզումանյան

Հունվարյան ճամբարը առիթ դարձավ, որը ընտրությամբ դասընթացս փոխեմ ու ընտրեմ վրացերենը: Սովորող սովորեցնող նախագծով վրացական պարեր էի բեմադրում, դա ինձ համար շատ սիրելի ու հաճելի գործ էր: Հիմա ուսումնասիրում եմ վրացերեն, վրացական տարբեր խմբերի այցելությունների ժամանակ անընդհատ ուղեկցողի դերում էի ու որոշ բառեր սովորել էի, հիմա արդեն մասնակցում եմ նաև նախագծերի: Մեր խումբը ուսումնասիրում է Վրացահայ բարերարներին՝ Թիֆլիսի հայկական դեմքը:
Ծանոթացել ենք Միքայել Արամյանցի կյանքին, գործունեությանը: Նա հայտնի գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերն էր: Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար:

Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը: Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը: Թբիլիսյան ճամփորդության ընթացքում անպայման կլինենք կլինիկայի տարածքում,շատ հետաքրիր է ինձ թե ինչպիսին է: Արամյանցի հիվանդանոցի կառուցումը սկսել է 1903 թվականին և ավարտվել 1909-ին: Հիվանդանոցի կառուցման համար Արամյանցը ներդրել է 100 հազար ռուբլի գումար: Նրա կառուցած հիվանդանոցը թբիլիսցիները մինչ օրս հենց այդպես էլ կոչում են` Արամյանցի հիվանդանոց, թեպետ պաշտոնական անվանումն այլ է:
Այս ճամփոփդությունը համ լավ հնարավորություն է սովորածս,լսածս տեսնելու, համ էլ վրացերենով շփվելու, նոր բառեր սովորելու համար: Բայց ամենակարևորը նոր ընկերներ ունենալու ակնկալինք է, համոզված եմ ֆեյսբուքյան ընկերներիս շարքը կհամալրվեն տասնյակ նոր մարդկանցով:

Комментариев нет:

Отправить комментарий