понедельник, 10 июля 2017 г.

Չբացահայտված,յուրօրինակ Սվանեթին

Վանուհի Ազատյան
Հուլիսի 6-ին վաղ առավոտյան մենք 37 դպրոցի աշակերտների և դասավանդողների հետ միասին բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք  դեպի Սվանեթի: Ճանապարհը շատ երկար էր, բայց հագեցած տեսարժան վայրերով:
Մենք անցնում էինք երկար ճանապարհը  գեղեցիկ բնության ուղեկցությամբ: Անցանք Վրաստանի տարբեր շրջաններով՝ Քարթլին – Գորի, Իմերեթի- Քութայիսին, Գուրիան- Չոխատաուրի, Սամեգրելո-Սուգդիդի, ծանոթացանք  տեղի տեսարժան վայրերին: Ամեն ինչ շատ հեքիաթային ու հրաշալի էր: Շարժվում էինք Ինգուր գետի երկայնքով, տեսանք Ինգուր գեսը, որի մասին ես առանձին կանրադառնամ, և կպատմեմ ձեզ: Վերջապես մտանք Սվանեթի, Սվանեթիի կենտրոնը Մեստիան է: Մեստիան, ինչպես նաև Սվանեթին ամբողջովին գտնվում է անտառի մեջ և շրջապատված է ժայռերով: Սվանեթին Վրաստանի ամենաբարձր շրջանն է:  Մի վայր է, որտեղ ամեն ինչ արտասովոր գեղեցիկ է: Իմացանք և շատ զարմացանք, որ Սվանեթիում էլեկտրականությունը տեղի բնակիչների համար անվճար է: Այստեղ են գտնվում <<կոշկի>> կոչվող աշտարակները, որոնք հնում ծառայել են տեղի բնակիչներին՝ որպես բնակավայր: Ինչպես վայրն է արտասովոր, այնպես էլ տեղի բնակիչները՝ սվանները, իրենց ավանդույներով և օրենքներով:

Այստեղ ամեն ինչ հրաշալի է, օդը՝ մաքուր, բնություն՝ հեքիաթային:

Комментариев нет:

Отправить комментарий