воскресенье, 17 апреля 2016 г.

Հայ վրացական կամուրջները բանուկ են

Արդեն յոթերորդ տարին է, ապրիլին «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում մեծ շուքով իրականացվում է «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագիծը:
Երեկ՝ ապրիլի 14-ին, կրթահամալիր են այցելել Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները, տնօրեն Գեորգի Մոմցելիձեի գլխավորությամբ: Այսօր նրանք շրջեցին կրթահամալիրում, ծանոթացան դպրոցին, դպրոցի առօրյային, կրթահամալիրի սովորողները վրաց ընկերների հետ անցկացրին մարմնամարզական պարապմունքներ: Միասնական պարապմունքներն ու գործունեությունը շարունակվում են: Սպասում ենք Հայաստանում Վրաստանի դեսպանատնից հյուրերի...
Սիրուշիկ Սահակյան


Комментариев нет:

Отправить комментарий