вторник, 27 октября 2015 г.

Երևան-Թբիլիսի կրթական փոխանակման հաշվետվություն

Հոկտեմբերի 20-24-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ՝ Ռինա Շագինյանը, Հերմինե Անտոնյանը, Թբիլիսիի թիվ 37-րդ հանրային դպրոցի հրավերով այցելեցին Թբիլիսի:

Ծրագրով նախատեսված՝ սովորողներն ու դասավանդողները հյուրընկալվեցին թբիլիսցի սովորողների տներում:
Քառօրյա փոխանակման ընթացքում կազմակերպվեցին բաց համատեղ դասեր ռուսերենից, ինֆորմատիկայից, անգլերենից, վրացերենից, պատմությունից: Կազմակերպվեցին շրջայցեր հին Թբիլիսիով, այցելություն հայ գրողների պանթեոն՝ Խոջիվանքում, վրաց գրողների պանթեոն՝ Մթածմիանդայում և քաղաք Մցխեթա:
Մասնակցեցին Թբիլիսոբային նվիրված համերգ միջոցառմանը:
Հանդիպումներ տեղի ունեցան Վրաստանի Արհմիության նախագահ Մայա Կոբախիձեի, Ձվելի Թբիլիսի արհմիության նախագահ Թամար Բարիսաշվիլի, Թբիլիսիի 24-րդ դպրոցի տնօրեն Գեորգի Կակաբաձեի, Գլդանիի շրջանի արհմիության նախագահ Վիկտորյա Բալավաձեի հետ:
Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի շրջանակներում Թբիլիսիի 37-րդ դպրոցի տնօրեն Լ. Մելաձեի հետ նոյեմբերի կեսերին կրթահամալիր փոխադարձ այցելության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий