четверг, 6 ноября 2014 г.

Վրացախոսներին հյուր էին եկել Կովկասագիտության ուսանողները

Այսօր մեզ`վրացախոսներիս հյուր էին եկել Երևանի Պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի  վրացագետ ուսանողները, ովքեր շատ հետաքրքրված են մեզնով և մեր մասին իմացել են համացանցից: Մենք ներկայացրեցինք մեզ` մեր նախագծերը, Կրթահամալիրը, Թբիլիսի այցերը, վրաստանյան դպրոցների հետ համագործակցությունները և այլն: Որոշեցինք նաև «չափել» միմյանց վրացերեն լեզվի կարողությունները, փորձում էինք շփվել վրացերեն: Ասեմ, որ բավականին լավ էին խոսում:Կրթահամալիրում շրջելուց  հետո միասին գնացինք մարմարյա սրահ` մասնակցելու ընդհանուր պարապմունքին: Իսկ ընդհանուր պարապմունքից հետո գնացինք Ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահ և ցույց տվեցինք մեր վրացերենի անկյունը, ուր տեղակայված են վրացերեն վեպեր, բանաստեղծությունների գրքեր և այլն: Ամեն ինչից ուղղակի տպավորվել էին մեր հյուրերը, և զարմավել էին, որ կարողանում ենք այսքան լավ խոսելն վրացերեն:
Այս հանդիպման արդյունքում, վրացախոսների ակումբը ձեռք բերեց նոր գործընկեր` ԵՊՀ Կովկասագիտության ֆակուլտետը, և սկսեցինք նոր համագործակցություն: Բնականաբար, մենք էլ իրենց կայցելենք, կծանոթանանք այն միջավայրին, որտեղ սովորում են նրանք:
Նարեկ Սահակյան

Комментариев нет:

Отправить комментарий