понедельник, 8 сентября 2014 г.

Վերջապես կսովորեմ վրացերեն

Ողջույն: Ես Հասմիկ Էքիզյանն եմ, սովորում եմ Երևանի պետական համասարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում:
Շատ անգամ եմ եղել Վրաստանում ու գտնվելով վրացախոս միջավայրում, միշտ հետաքրքրվել եմ վրացերենով, ցանկացել եմ վարժ խոսել, հասկանալ,ծանոթանալ վրաց մշակույթին: Երկար փնտրտուքներից հետո, շատ պատահական համացանցում գտա մի հոդված, որտեղ նշվում էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին, ուր սովորում են նաև վրացերեն: Շատ ուրախացա, քանի որ Հայաստանում չէի գտնում որևէ կազմակերպություն, կրթական օջախ, որտեղ կարող էի սովորել վրացերեն:
Ֆեյսբուքով գտա Ռինա Շագինյանի, կապվեցի նրա հետ և ահա այսօր արդեն Կրթահամալիրում եմ:
Այսօր մասնակցեցի վրացախոսների ակումբի առաջին պարապմունքին: Տպավորություններս անբացատրելի են: Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ պարապմունքին:
Շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, որ ստեղծել է նման բաց միջավայր, որտեղ կկարողանամ երազանքս իրականություն դարձնել:



Комментариев нет:

Отправить комментарий