суббота, 14 июня 2014 г.

Հանքավան ճամփորդությունը մեզ համար մեծ նվեր էր

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պաշտպանության օրը հայտարարված էր մրցույթ, ովքեր ամենից շատ աղբ կհավաքեն, ովքեր իրենց աշխատանքը հետաքրքիր ձևով կներկայացնեն: Դե այդ օրը մեր Կրթահամալիրը մասնակցեց յուրովի համախմբված, բոլոր դպրոցների խմբերը այդ օրը իրականացրեցին մաքրման աշխատանքներ ինչպես Կրթահամալիրի հարակից տարածքներում, այնպես էլ Երևանի զբոսայգիներում:

четверг, 12 июня 2014 г.

Տեղեկատվական թերթիկները գտան իրենց տերերին

Երեկ վրացախոսներով դուրս էինք եկել նոր Սեբաստացիներ գտնելու, այսինքն՝ կրթահամալիրի բուկլետները բաժանելու և մեր տարիքակիցներին ու բոլոր ցանկացողներին հրավիրելու մեր կրթահամալիրում սովորելու: Այնքան հաճելի է, երբ իջնում ես երթուղայինից ու անգամ կանգառում տեսնում կրթահամալիրի գլխարկներով մարդկանց:

среда, 4 июня 2014 г.

Մեր սերտ համագործակցությունը շարունակվում է

Այսօր կրկին Դպրոց-պարտեզում էինք՝ մեր սերտ համագործակցությունը շարունակելու նպատակով: Եթե չգիտեք, ապա ասեմ, որ համագործակցում ենք Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողների հետ: