понедельник, 19 мая 2014 г.

Նոր համագործակցության սկիզբ


Ողջույններ  Թբիլիսիից. արդեն Վրաստանում ենք: Ճանապարհին մեզ զանգահարեց Թբիլիսիի «Ռուսթավելու» անվան թիվ 24  դպրոցի ուսուցիչ, ընթերցում ենք <Ռուսթավելի> նախագծի կազմակերպիչ ղեկավար Թամար Բարիսաշվիլին և ասաց, որ արդեն սպասում են մեզ: Հասանք Թբիլիսի ու այցելեցինք դպրոց, որտեղ մեզ դիմավորեցին տնօրենը և տիկին Թամարը :
Ծանոթացանք  , ներկայացրեցինք մեր դպրոցը , նախագիծը, պատմեցինք այն մասին, թե ինչպես ենք պատրաստվել, ինչ տեսանյութեր ենք ներկայացնելու: Դպրոցի տնօրենը ցանկություն հայտնեց համագործակցել մեր կրթահամալիրի հետ: Տնօրենն ասաց, որ կարող ենք համագործակցել տարբեր ոլորտներում՝ սպորտի, արվեստի և այլն: Ներկայացրեցինք մեր կայքը ,Սամվելը վրացերեն պատմեց կրթահամալիրային նախագծերի մասին: Դպրոցն գտնվում է  քաղաքի կենտրոնում , գեղեցիկ ու բարեկարգ: Շրջեցինք դպրոցում, ծանոթացանք սովորողների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий