воскресенье, 6 апреля 2014 г.

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործում է երկու Վրացախոսների ակումբ

Առաջին Վրացախոսների ակումբում ներգրավված են Ավագ դպրոց վարժարանիԳեղարվեստի ավագ դպրոցի և Միջին դպրոցի սովորողները:
Վրացախոսներ 2 ակումբում ներգրավված են Արհեստների ավագ դպրոցի սովորողները:  Յուրաքանչյուր ակումբի հետ անցկացրել ենք շաբաթական չորսական ժամ:
Մարտ ամսին իրականացրել ենք վրաց լեզվի փորձառություն Թբիլիսիում նախագիծը:
Թբիլիսիի 98-րդ դպրոցում անց ենք կացրել վրացերենի բաց դաս, որին ներկա էր Վրաստանի կրթության և գիտության ներկայացուցիչը:
Համագործակցել ենք և շարունակում ենք համագործակցել Էկո ակումի, դպրոց-պարտեզի 2.1 դասարանի հետ:
Թբիլիսիում 98-րդ դպրոցում Էկո ակումբի կողմից ներկայացվող բոլոր նյութերը Վրացախոսների ակումբի սովորողների կողմից թարգմանվել են վրացերեն:
Պատրաստել ենք ֆիլմ`
Ակումբը ունի բլոգ, որը պարբերաբար թարմացվում է, սովորողները բլոգում տեղադրում են հետաքրքիր նյութեր, իրենց կողմից կատարած թարգմանություններ և այլն:
Սպասարկում ենք mskh.am կայքի վրացերեն ենթակայքը:









Комментариев нет:

Отправить комментарий