воскресенье, 27 апреля 2014 г.

Վրացերեն - առարկայական ծրագիր

Վրացերեն
Առարկայական ծրագիր
Շաբաթական 4 ժամ
Ծրագիրը նախատեսված է վրացերեն սովորել ցանկացողների և վրացերենը տարբեր մակարդակով իմացողների համար` որպես ավագ դպրոց-վարժարանի օտար լեզվի-թարգմանության, մեդիալրագրության և իրավագետ-քաղաքագետների  խորացված ուսուցման սովորողների ընտրությամբ օտար լեզու կամ որպես լրացուցիչ կրթություն` անկախ սովորողների տարիքից: Նպատակըհարևան պետության քաղաքացիների հետ հաղորդակցվելու կարողությունների մեծացում, հասակակիցների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություն:

Խնդիրները` այսօրվա Վրաստանի ճանաչում, լեզվազգացողության, լեզուների համեմատության և լեզվաբանական այլ հետազոտական հմտությունների զարգացում, վրացերեն մշակութային արժեքներին ծանոթացում, վրաստանցի ընկերների ձեռքբերում, միջմշակութային հաղորդակցության հաստատում և զարգացում, հայ և վրացի պատանիների համար բարեկամության անհատական պայծառ էջերի ձևավորում, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի իրագործմանը աջակցություն, մեդիա-տեխնոլոգիական և ստեղծագործական հմտությունների զարգացում:
Ուսումնական միջավայրը
Խմբի մեծությունը` 10-12 սովորող: Ուսուցման կազմակերպման համար դպրոցում անհրաժեշտ են տեսա-լսողական թվային միջոցներ` էլ գրատախտակ, պրոյեկտոր, ձայնային ուժեղարարներ, ձայնագրիչ։ Սովորողը տանը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, ՏՀՏ այլ միջոցներ: Կրթական փոխանակումների ծրագրով վրաստանցի հյուրերի ընդունումը դիտարկվում է որպես ուսումնական պարապմունք: Որպես ուսումնական նյութ` օգտագործվում են վրացական  ուսումնական և լրատվական կայքեր, վրացերեն գրքեր, թերթեր, ֆիլմեր, երգեր, գրական ստեղծագործություններ:  
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը
Սովորողները ուսումնական պարապմունքների ժամանակ յուրացնում են լեզվական գիտելիքներ, կարդում-լսում-դիտում են ուսուցչի կողմից ընտրված նյութերը և կատարում դրանց վերաբերյալ կատարում անհրաժեշտ աշխատանքը, mskh.am-ի վրացերեն էջում նյութեր տեղադրում: Սովորողի տնային աշխատանքը կարող է լինել քերականական առաջադրանքի կատարում,  կրթահամալիրի առօրյայի մասին վրացերեն լուրի ստեղծում կամ հայերեն էջի լուրի թարգմանություն, ԶԼՄ-ներից լրաքաղ և լուրիերի փոխադրություն, տրված ուսումնական նյութերով սլայդների (պատկեր+մակագրություն), աուդիոնյութի, կարաոկեի, հոլովակի ստեղծում, մեդիաօլիմպիադայի առաջադրանքների կատարում: Ուսումնական գործունեությունը գնահատվում է սովորողի ուսումնական փաթեթի միջոցով, որը տեղադրվում է սովորողի փոստի անհատական էջում:
Բովանդակություն
Կարողություններ, հմտություններ
Լսելով հասկանալ առօրյա ծանոթ թեմաներով երկխոսությունը կամ զրույցը:
Երկխոսություն վարել, սկսել, շարունակել և ավարտել պարզ զրույցներ:
Բանավոր և գրավոր պատմել դեպքերի, իրադարձությունների, հույզերի կամ զգացմունքների մասին:
Օգտվել հայ-վրացերեն, վրացերեն-հայերեն բառարաններից, զրուցարաններից:
Կարդալ, ընդհանուր առմամբ հասկանալ  գրական, լրատվական տեքստեր:
Ձևավորել և զարգացնել հաղորդակցական կարողությունները խոսքային գործունեության բոլոր տեսակներում` ունկնդրել, խոսել, ընթերցել և այլն:
Առարկայական գիտելիք
Պատմական ակնարկ կամ ընդհանուր գիտելիքներ վրաց ժողովրդի և վրաց լեզվի մասին: Իբերակովկասյան լեզվաընտանիք: Քարթվելական լեզուներ: Վրաց գրեր, գրերի պատմական նշանակությունը: Վրաց գրական լեզվի զարգացման փուլերը, հին շրջան (5-11-րդ դդ.), միջին կամ անցման շրջան (12-18-րդ դդ.), նոր և նորագույն շրջան (19-21-րդ դդ.): Արդի վրաց լեզուն իբրև ազգային լեզու, պետական լեզու և գրական լեզու, խոսակցական լեզու, բարբառներ, ժարգոն, գրություն և արտասանություն: Վրաց լեզվի դասընթացի բաղկացուցիչ մասեր` հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն և շարահյուսություն:
Հնչյունաբանություն:  Արտասանական հնչյուններ: Արտասանական օրգանները և նրանց գործառույթները: Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ: Ձայնավորների դասակարգումը: Բաղաձայնները ըստ արտասանական տեղի: Շեշտը վրացերենում, հիմնական և երկրորդական շեշտ: Վանկ վանկատում և տողադարձ: Հնչյունական հիմնական երևույթներ, առնմանում, տարնմանում, հնչյունի կորուստ, հնչյունի սղում, ձայնավորի հատում:
Բառագիտություն: Բառ և բառիմաստ, մենիմաստ և բազմիմաստ բառեր: Բառիմաստի փոփոխություն: Առօրյա գործածական բառեր, ակտիվ և պասիվ բառապաշար: Հոմանիշներ, հականիշներ, համանուններ: Ինքնուրույն և օժանդակ բառեր: Փոխառյալ բառեր: Հնաբանություն: Նորաբանություններ: Բառերի տեսակն ըստ կազմության: Արմատ, հիմք, թեմա, ածանց (նախածանց և վերջածանց): Դարձվածաբանություն, դարձվածաբանության միավորներ (ասացվածքներ, առածներ, հանելուկներ): Բառարանագրություն:
Ձևաբանություն: Խոսքի մասեր: Գոյական անուն: Գոյականը որպես խոսքի մաս: Գոյականի կազմությունը: Կոնկրետ և վերացական գոյականներ: Հատուկ և հասարակ գոյականներ: Հավաքական գոյականներ: Գոյականի հոլովները: Հոլովների կազմությունն ու կիրառությունը: Գոյական անունների հոլովումները: Գոյական անունները ըստ հիմքերի /բաղաձայնավերջ և ձայնավորավերջ գոյականներ/: Բաղաձայնավերջ գոյականների հոլովումը: Ձայնավորավերջ գոյականների հոլովումը: Չսղվող հիմքով գոյականներ: Սղվող հիմքով գոյականներ: Հատուկ անունների հոլովումը: Անուն-ազգանունների հոլովումը: Հոլովների նշանակությունը և կիրառությունը: Մասնիկավոր հոլովներ: Հայերեն և վրացերեն հոլովների համեմետությունը: Գոյականի թվի քերականական կարգը: Եղակի և հոգնակի:   -էբ հոգնակերտը: Նար-քանիանի հոգնակերտի գործածությունը: Ածական անուն: Ածական անունների հոլովումը: Բաղաձայնավերջ ածականների հոլովումը: Ձայնավորավերջ ածականի հոլովումը: Ածականների հոլովումը գոյականների հետ /նախադաս և հետադաս դիրքեր/: Հարաբերական և որակական ածականներ: Ածականների համեմատության աստիճանները /դրական, առավելական, նվազական/: Ածականի գործածությունը գոյականաբար /գոյականացում` սուբստանտիվացիա/ և գոյականի գործածությունը ածականաբար /ադեկտիվացիա/: Թվական անուն: Թվականների տեսակները, քանակական, դասական, կոտորոկային: Դասական և կոտորակային թվականների կազմությումը: Թվականների հոլովումը ինքնուրույն: Քանակական թվականների հոլովումը գոյականների հետ: Թվականների ուղղագրությունը: Դերանուն: Դերանունների տեսակները. անձնական, ցուցական, ստացական, հարցական, հարաբերական, հարցահարաբերական, փոխադարձ, որոխյալ, անորոշ, ժխտական: Դերանունների դերը նախադասության մեջ: Դերանունների հոլովումը: Մասնիկավոր դերանունների հոլովումը: Բայ: Բայի նշանակությունը: Բայի թիվը: Բայի դեմքը: Բայի բազմադիմայնությունը: Բայի սուբյեկտի դեմքը: Բայի օբյեկտի դեմքը: Բայի կառուցվածքը: Ինվերսիա: Բայի ժամանակը: Եղանակը: Բայածանց: Բայածանցների նշանակությունը առանձին-առանձին: Ուղղություն և կողմնորոշում: Սերիա: Բայի սեռը: Ներգործական սեռ: Կրավրական սեռ: Չեզոք սեռ: Շարքեր /մծկրիվի/: Մեկնակերպ /քցեվա/: Ակտ: Կերպ: Բայի խոնարհումը /առաջին խոնարհում, երկրորդ խոնարհում, երրորդ խոնարհում, չորրորդ խոնարհում/: Բայի անդեմ ձևեր: Դերբայ: Դերբայակերտ ածանցներ և վերջածանցներ: Մակբայ: Մակբայների կազմությունը:  Մակբայների կազմությունը գոյականներից և թվականներից: Մակբայների կազմությունը –գան, -իվ վերջածանցներով: Մակբայների տեսակները ըստ իմաստի /տեղի, ժամանակի, ձևի, նպատակի, պատճառի, կշռի-չափի, հարցական, հարաբերության/: Կապ: Կապերի տեսակները: Կապերի հոլովառությունը և կիրառությունը:  Շաղկապ: Համադասական շաղկապներ: Ստորադասական շաղկապներ: Մասնիկ: Մասնիկների տեսակները /խմբերը/: Մասնիկների կիրառությունը: Մասնիկները ըստ իմաստի /անորոշության, չշգրտման, մոտավորության, ուժեղացման, բացասման/: Ձայնարկություն: Ձայնարկության տեսակները և կիրառությունը:
Շարահյուսություն: Նախադասություն: Նախադասության համազոր անդամներ: Համաձայնություն: Խնդրառություն: Առդրություն: Նախադասության տեսակներն ըստ իմաստի: Պատմողական նախադասություն: Հարցական նախադասություն: Հրամայական նախադասություն: Բացականչական նախադասություն: Հարցաբացականչական նախադասություն: նախադասության տեսակները ըստ կազմության: Պառզ նախադասություն: Բարդ նախադասություն: Նախադասության գլխավոր անդամները: Ստորոգյալ: Ենթակա: Խնդիր: Ուղիղ և անուղղակի  խնդիրներ: Պարագա: Պարագա: Պարագանների տեսակները: Երկրորդանակ նախադասության տեսակները: Ուղղակի և անուղղակի խոսք:
Ուսումնական ճամփորդություններ
Այցելություն Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանություն
Այցելություն  ԵՊՀ-ում, ԵՊԼՀ-ում վրացագիտության կենտրոններ
Այցելություն Երևանում վրացիների մասնակցությամբ ստեղծված ֆիրմաներ
Վրաստանի Հանրապետություն
Հանդիպումներ երևանաբնակ վրացիների հետ

Հետազոտական նախագծեր
Վրացական գրական կամ մշակութային գործերի ներկայացում վրացական թեմաներով
Վրացական տեղեկատվական աղբյուրի ներկայացում
Այսօրվա Վրաստանի կյանքի որևէ կողմի ներկայացում
Հայերը Վրաստանում, ճամփորդություն Վրաստան և ծանոթություն վիրահայ կյանքին
Վրացիները Հայաստանում, ծանոթություն հայաստանաբնակ վրացիների հետ
Վրացի սովորողների հետ էկոլոգիական, մշակութային, երիտասարդական, լրագրողական և այլ նախագծերի, Հանրակրթական Դիջիթեքի, մեդիաօլիմպիադաների իրականացում


Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը
Վրացու հետ առցանց հարցազրույցներ,  Վրաստանցի գործընկերների ընդունում կրթահամալիրում, mskh.am-ի վրացերեն էջի սպասարկում, «Հանրակրթական կամուրջներ» ծրագրով Վրաստանում լինելիս թարգմանչություն, միջազգային ուսումնական-հետազոտական ճամբարի մասնակցություն:

Գործընկերները
Թբիլիսիի թ.թ. 98, 6 դպրոցներ, AIA-GESS վարժարան
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոն

Գրականություն
1.      “Թավթավի” /”Հասկեր”/ վրաց լեզվի դասագիրք` Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցների համար: Թբիլիսի 2006 /վրացերեն/
2.      Հր.Բայրամյան, Վրաց լեզու, հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն /հայերեն/
3.      Հր.Բայրամյան, Հայերեն-վրացերեն զրուցարան
4.      Ռ.Գորգաձե, վրացերեն-հայերեն բառարան,Երևան 2006թ.
5.      Վրացական ուսումնական կայքեր:

Ռինա Շագինյան

r.shaginyan@mskh.am

Комментариев нет:

Отправить комментарий