понедельник, 31 марта 2014 г.

Թբիլիսի, Վրաստան – ԷԿՈՎՐԱՑԱԽՈՍ ՜՜՜

Հայաստան ՜՜՜Սուրբ Երրորդություն եկեղեցուց ճանապարհ ընկանք . ՜՜ Դեպի երազանքերի աշխարհ , դեպի գեղեցիկ քաղաք Թբիլիսի: Կրթահամալիրի իմ ընկերների հետ ես առաջին անգամ էի լինելու Թբիլիսիում :
Անցանք մեր գյուղերով,  հասանք հայ-վրացական սահման: Սահմանում մեզ շատ բարեհամբյուր դիմավորեցին, մանավանդ երբ իմացան որ գնում ենք վրաց լեզվի փորձառության: Ճանապարհը լի էր ուրախ ու զվարճալի ճամերով, 6 ժամ ուրախ ու ծիծաղով լի: Վերջապես հասանք.. ՜՜ Թբիլիսիի 98-րդ դպրոցում մեզ շատ ջերմ դիմավորեցին : Մեր նոր ընկերներ ու բարեկամները ովքեր մեզ իրենց տուն պետք է տանեին անհամբեր մեզ էին սպասում: Ուրախացանք և ուրախ տրամադրությամբ գնացինք մեզ հյուրընկալող ընտանիքները: Երեկոյան որոշեցինք հավաքվել դպրոցում ու դուրս գալ զբոսանքի , տեսնել և ծանոթանալ Թբիլիսիի հետ: Օհ ինչիսի գեղեցկություն, այնքան մաքուր էր քաղաքը,  լեցուն էր մաքուր օդով : Եղանակը հիանալի էր , զով ու հիասքանչ: Ման եկանք փողոցներով : Տեսանք շատ գեղեցիկ վայրեր : Ու առաջին օրվանց սկսեց մեր .. գժոտ , ուրախ , ուսումնական , հրաշալի  օրերը .. . 5 օր,  5 անբացատրելի օրեր : Որոնք չեն մոռացվի:
Ինձ ամենից շատ դուր եկավ Թբիլիսիի մետրոն: Ես իմացա որ այն կառուցվել է 1967 թվականին: Այն շատ մեծ էր: Մենք մեր ընկերների հետ հավաքվում էինք արդեն մեզ հարազատ Հավլաբարի մետրոի մոտ . ուխխխ ՜՜՜ :Ր հիանալի էր , այնքան հավեսով էր ասումշեմդեգի սադգուրի Ռուսթավելի :  Այնքնա կայարաններ անցանք այնքան շրջեցինք ..այն չի մոռացվի երբեք .. Միասկան խումբ , հետաքրքրի ժամանակ՜՜՜ ուսումնական ուրախ ժամանց : Բաց դասեր , ներկայացումներԸնկերական մթնոլորտ,  որտեղ մոռանում էիր ամեն ինչ : Ես այնտեղ սովորեցի վրացերեն  շատ նոր  բառեր: Կիրառում էի իմ իմացած վրացերենը: Գեղեցիկ էր .. ամեն ինչ մենք ամեն  օր սպասում էին երբ է գալու զբոսանքի ժամը , որպիսի էլ ավելի կարողանանք տեսնել Թբիլիսին , ծանոթանանք ու ապրենք Թբիլսիի կյաքով .. ՜՜ Իհարկե չմոռանլով մեր Երևանը , կարոտը դեպի տուն , դեպի անփոխարինելի դպրոց .. ՜՜՜
Սոնա Մայիլյան 8-րդ դաս.

Комментариев нет:

Отправить комментарий