понедельник, 17 марта 2014 г.

Մեկնում ենք վրաց լեզվի փորձառության

Գամարջոբա կամ եթե ավելի հայեցի, ապա՝ ողջույն: Գարնանային արձակուրդներին, ավելի ճիշտ՝ գարնանային ուսումնական արձակուրդներին, Վրացախոսները պետք է այցելեն Վրաստան՝ Թբիլիսիի թիվ 98 դպրոց:
Մեզ հետ կլինեն նաև Էկո-հայրենագետները (այդ թվում նաև ես) ու Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ: Վրաստանում էլի եմ եղել, սակայն ընկերներիս հետ առաջին անգամ եմ լինելու:
Դեռ մեկ տարի էլ չկա, որ վրացերեն եմ սովորում, սակայն արդեն շատ բան գիտեմ ու որոշ չափով կարող եմ խոսել վրացերեն: Այս այցը Վրաստան, ինձ համար նաև կլինի լեզվի փորձառություն: Վրացախոսներով պետք է բաց դաս անենք: Էկո-հայրենագիտական ակումբով նույնպես պետք է բաց դաս անցկացնենք, բայց այս անգամ էկոդաս, թեման էլ կլինի «Ճառագայթում»-ը:
Փաստորեն, Վրաստանում օրերը շատ հագեցած են լինելու: Պատրաստվում ենք պատշատ ներկայանալ ու ներկայացնել մեր կրթահամալիրը: Բարի ճանապարհ մեզ: Սպասեք մեզ շուտով՝ Թբիլիսիից:
Նարեկ Սահակյան 10-րդ
դաս.

Комментариев нет:

Отправить комментарий