четверг, 23 января 2014 г.

Առաջին անգամ Վրացախոսների հետ Դպրոց-պարտեզում

Այսօր ես առաջին անգամ ...
Ընկեր Ռինայի և Վրացախոսների հետ գնացի Դպրոց-պարտեզ: Մենք համագործակցում ենք Դպրոց-պարտեզի 2-1 դասարանի հետ: Մենք նրանց սովորեցնում ենք Վրացերեն խոսել և պատասխանում նրանց հարցերին կապված Վրաստանի և վրացերենի հետ: Այսօր մենք պարեցինք երեխաների հետ, ձայնագրվեցինք, պատրաստեցինք Դիջիտեքյան նյութ և խոսեցինք Թբիլիսիի մասին: Ընկեր Ռինան պատմեց թե ինչպես է այն ստեղծվել և անվանում ստացել: Մենք նաև վերհիշեցինք վրացական թվերը, սովորեցինք գույները և կենդանիներից մի-քանիսին: Ինձ համար շատ ուրախ և հետաքրքիր անցավ այդ ժամերը: Ես կարող եմ ասել միայն այն՝ որ, Համագործակցությունը Շարունակվում է…

Ավագյան Լուիզա 8-րդ դասարան

Комментариев нет:

Отправить комментарий