четверг, 23 января 2014 г.

Վրացական նախագիծ "Գամառջոբաթ" - გამარჯობათ /Վրացախոսների ակումբ և Դպրոց պարտեզի 2.1 դասարան/


Ավագ դպրոց-վարժարանի «Վրացախոսի ակումբի» սովորողները այս անգամ հանդես են գալիս վրացական նոր նախագծով , որի անունը որոշել են դնել «Գամառջոբա» ։ Նախագծի նպատակը -Սովորողների մոտ վրացերենի միջոցով ՝ որպես օտար լեզու բանավոր խոսքի զարգացումն է , միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը:Կարևոր խնդիր և նպատակ է նաև սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը ։ Նախագծի միջոցով սովորողները տարրական գիտելիքներ են ձեռք բերում մեր հարևան պետության , նրա մշակույթի ,խոհանոցի մասին ։ Առօրյա խոսակցական մի շարք բառեր ,արտահայտություններ են սովորում , որոնք խիստ անհրաժեշտ են վրացիների հետ շփման և հաղորդակցման համար ։ Նախատեսում ենք նաև «Ուրախ վրացերեն»ֆիլմաշարի ստեղծում , որը շատ օգտակար ուսումնական նյութ է վրացերեն սովորել ցանկացողների համար ։ Խնդիրներ -Սովորողի մոտ ձևավորել վրացերենի մասին տարրական պատկերացում՝ երգերի, ոտանավորների, պարզ,առօրեական հարց ու պատասխանի միջոցով ։ Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները՝ Լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը. Լսել և կատարել ուսուցչի հրահանգները. Լսել և հասկանալ մանկական պարզ երգեր. Լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ. Լսել և ճիշտ պատասխանել հարցերին. Կարողանալ վարել փոքր երկխոսություններ. Նախատեսում ենք Թումանյանական ստուգատեսին թարգմանել և վրացերեն լեզվով խաղալ Հ․Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս » պատմվածքը ։

Комментариев нет:

Отправить комментарий