вторник, 11 ноября 2014 г.

Թբիլիսի


Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից:

понедельник, 10 ноября 2014 г.

Նոր համագործակցություն Կրթահամալիրի վրացախոսների ակումբի հետ

Մենք ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Կովկասագիտություն բաժնի երրորդ կուրսի ուսանողներս ,ստանալով Առնոլդ Բլեյանի հրավերը ,սիրով այցելեցինք «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր ,որտեղ հանդիպեցինք վրացախոսների հետ ,շրջեցինք կրթահամալիրով

четверг, 6 ноября 2014 г.

Վրացախոսներին հյուր էին եկել Կովկասագիտության ուսանողները

Այսօր մեզ`վրացախոսներիս հյուր էին եկել Երևանի Պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի  վրացագետ ուսանողները, ովքեր շատ հետաքրքրված են մեզնով և մեր մասին իմացել են համացանցից:

среда, 29 октября 2014 г.

Հուշեր Ստեփանակերտից


Էկոտուր 2015-ի շրջանակներում էկո հայրենագիտական և վրացախոսների ակումբը ուղևորվել էր Ստեփանակերտ՝ դպրոցի ուսուցիչներին և աշխատողներին ավելի մանրամասն ծանոթացնելու էկոտուր միջազգային մրցույթին:

пятница, 26 сентября 2014 г.

Այսօր «Եվրոպական լեզուների միջազգային օրն» է

«Երևանում կա մի կրթահամալիրորն ունի ինը լեզվով թարգմանվող կայք» ահա այսպես  այսօր ԵՊՄՀ ում հրավիրեցին բեմ՝ ներկայացնելու Կրթահամալիրը տարբեր լեզուներով:

воскресенье, 21 сентября 2014 г.

Ստեղծողի մոբիլ դպրոց. աշնանային 9-րդ հավաք

 
 «Ուրախ վրացերեն կրտսեր ընկերների համար»ուսումնական նախագիծ
Նախագիծը նախատեսվում է իրականացնել
«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Դպրոց պարտեզի 3-րդ դասարանի հետ:

понедельник, 8 сентября 2014 г.

Վերջապես կսովորեմ վրացերեն

Ողջույն: Ես Հասմիկ Էքիզյանն եմ, սովորում եմ Երևանի պետական համասարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում:

суббота, 14 июня 2014 г.

Հանքավան ճամփորդությունը մեզ համար մեծ նվեր էր

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պաշտպանության օրը հայտարարված էր մրցույթ, ովքեր ամենից շատ աղբ կհավաքեն, ովքեր իրենց աշխատանքը հետաքրքիր ձևով կներկայացնեն: Դե այդ օրը մեր Կրթահամալիրը մասնակցեց յուրովի համախմբված, բոլոր դպրոցների խմբերը այդ օրը իրականացրեցին մաքրման աշխատանքներ ինչպես Կրթահամալիրի հարակից տարածքներում, այնպես էլ Երևանի զբոսայգիներում:

четверг, 12 июня 2014 г.

Տեղեկատվական թերթիկները գտան իրենց տերերին

Երեկ վրացախոսներով դուրս էինք եկել նոր Սեբաստացիներ գտնելու, այսինքն՝ կրթահամալիրի բուկլետները բաժանելու և մեր տարիքակիցներին ու բոլոր ցանկացողներին հրավիրելու մեր կրթահամալիրում սովորելու: Այնքան հաճելի է, երբ իջնում ես երթուղայինից ու անգամ կանգառում տեսնում կրթահամալիրի գլխարկներով մարդկանց:

среда, 4 июня 2014 г.

Մեր սերտ համագործակցությունը շարունակվում է

Այսօր կրկին Դպրոց-պարտեզում էինք՝ մեր սերտ համագործակցությունը շարունակելու նպատակով: Եթե չգիտեք, ապա ասեմ, որ համագործակցում ենք Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողների հետ:

понедельник, 26 мая 2014 г.

Օրեր առաջ կրկին Թբիլիսիում էի...

Օրեր առաջ կրկին Թբիլիսիում էի, մի քաղաքում, որի հետ սերտորեն կապված են եղել մեր մեծերը: Երբ առաջին օրը Ծղնեթիում տեղավորվելուց հետո քաղաքով զբոսնելու դուրս եկանք, հետազոտում ու զննում էի այն վայրերը ուր եղել էի շաբաթներ առաջ, փորձում էի գտնել տարբերություններ և այլն: Ամեն ինչ նույնն էր՝ էլի գեղեցիկ,հաճելի ու լուսավոր: Կարոտել էի քաղաքը, զբոսնելիս հիշում էի, թե անցած անգամ այդտեղով քայլելիսինչ եմ արել, ում հետ եմ եղել, ինչի մասին եմ խոսել...

пятница, 23 мая 2014 г.

Թբիլիսի: Ագային գրադարան: Ուղիղ միացում

Արդեն մոտավորապես մեկ ժամ է, ինչ Թբիլիսիի Ազգային գրադարանում ենք: Նախապատրաստական աշխատանքներ են. նյութերի տրամադրում, ծանոթություններ, ժյուրիի և մասնակիցների՝ միմյանց ներկայացում:

понедельник, 19 мая 2014 г.

Նոր համագործակցության սկիզբ


Ողջույններ  Թբիլիսիից. արդեն Վրաստանում ենք: Ճանապարհին մեզ զանգահարեց Թբիլիսիի «Ռուսթավելու» անվան թիվ 24  դպրոցի ուսուցիչ, ընթերցում ենք <Ռուսթավելի> նախագծի կազմակերպիչ ղեկավար Թամար Բարիսաշվիլին և ասաց, որ արդեն սպասում են մեզ: Հասանք Թբիլիսի ու այցելեցինք դպրոց, որտեղ մեզ դիմավորեցին տնօրենը և տիկին Թամարը :

Առաջին տպավորություններից

Ահա և ես առաջին անգամ մտա Թբիլիսի: Տպավորությունները խառն են և քաոսային քաղաքի նման, բայց այս քաոսը միաժամանակ հարմոնիկ է: Քաղաքը շնչում և արտաշնչում է հնությամբ. դա իսկապես գրավիչ է: Հին փողոցները իմ թուլությունն են նրանցում եմ ես գտնում նիրվանան:

суббота, 3 мая 2014 г.

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործում է երկու Վրացախոսների ակումբ

Առաջին Վրացախոսների ակումբում ներգրավված են Ավագ դպրոց վարժարանիԳեղարվեստի ավագ դպրոցի և Միջին դպրոցի սովորողները:
Վրացախոսներ 2 ակումբում ներգրավված են Արհեստների ավագ դպրոցի սովորողները:

Ապրիլի 4-ին «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նշվել է Վրաց լեզվի տոնը: Վրաստանից Կրթահամալիր էր ժամանել քառասուն հոգանոց պատվիրակությունը` Թբիլիսիի 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն և վրացական պարի խումբը: Վրացախոսների ակումբը «Վրաց լեզվի տոնի»  և Վրաստանից ժամանած պատվիրակության ընդունելության պատասխանատուն էր :

среда, 30 апреля 2014 г.

Մայիսյան 9-րդ հավաքին Վրացախոսների ակումբի մասնակցությունը

1.     1. Հ. Թումանյանի “Երկինքը փուլ է գալիս” հեքիաթի թարգմանություն հայերենից վրացերեն: Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի հետ հեքիաթի բեմադրություն, ներկայացում:
2.      2. 9-րդ հավաքին ներկայացվող բոլոր նյութերի թարգմանություն հայերենից վրացերեն;
3.      3. Արտագնա կլոր սեղան Արագածոտն մարզի Բազմաղբյուր գյուղի դպրոցում:
 Մասնակիցներ՝ էկոլոգների և վրացախոսների ակումբներ


вторник, 29 апреля 2014 г.

Հինգ հագեցած ու հետաքրքիր օրեր...

Սպասում էինք մեր վրաց ընկերներին, անհամբեր սպասում , երբ ենք տեսնելու նրանց, նրանց հետ անցկացնելու հետաքրքիր ու հագեցած օրեր, արդեն Երևանում : Հայաստան , Սուրբ Երրորդություն եկեղեցի ահա սպասված պահը եկավ, արդեն այստեղ էին մեր վրացի ընկերները : Բարձր տրամադրություն , ժպիտներ : Վերջապես հանդիպում ու գրկախառնություն :

воскресенье, 27 апреля 2014 г.

Հերթական վրացերենի բաց դաս վրաց ընկերների հետ միասին

Այսօր, ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ կրթահամալիրի վրացախոսների և Թբիլիսիի 98 դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Նանա Իսակիձեի սովորողների համատեղ բաց դասը:

Վրացերեն - առարկայական ծրագիր

Վրացերեն
Առարկայական ծրագիր
Շաբաթական 4 ժամ
Ծրագիրը նախատեսված է վրացերեն սովորել ցանկացողների և վրացերենը տարբեր մակարդակով իմացողների համար` որպես ավագ դպրոց-վարժարանի օտար լեզվի-թարգմանության, մեդիալրագրության և իրավագետ-քաղաքագետների  խորացված ուսուցման սովորողների ընտրությամբ օտար լեզու կամ որպես լրացուցիչ կրթություն` անկախ սովորողների տարիքից: Նպատակըհարևան պետության քաղաքացիների հետ հաղորդակցվելու կարողությունների մեծացում, հասակակիցների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություն:

понедельник, 14 апреля 2014 г.

Վրացերենի բաց դաս Վրաստանի դեսպանի հետ միասին

Այսօր ապրիլի14-ին ամբողջՎրաստանում նշվում է վրաց լեզվի պետական տոնը: Ամեն տարի կրթահամալիրում այս օրը նշվում է մեծ տոնախմբությամբ, Վրաստանից գալիս են շատ հյուրեր: Վրացական երգի և պարի խմբեր: Այս տարի կրթահամալիրում վրացերենի տոնը նշվեց ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին կրթահամալիրում կազմակերպվեց վրացերենի բաց դաս:

суббота, 12 апреля 2014 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատեսի ամփոփում

Ապրիլի 14-ին, ժամը  12:30 , «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մրջին  դպրոցի ակումբում վրացախոսների ակումբը կներկայացնի «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի ստուգատեսի ամփոփում, վրացերենի ակումբի գործուներությունը: Ստուգատեսին  կմասնացի նաև ՀՀ Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: