четверг, 5 декабря 2013 г.

Մերոնք...

Մի քանի ժամ է անցել, մեր գրկախառնություններից, մեր կիսաթաց, կիսաչոր աչքերից: Մեր հաջողություններից, անկեղծորեն կարոտել եմ բոլորին:
Առաջին օրը նրանց դիմավորելուց, կանգնել էի հեռվում, բացարձակապես ոչ ոքի չէի ճանաչում: Նայում էի ինչպես էին մեր սովորողները  և նրանք գրկախառնվում: Ընդհամենը անցավ 4 օր: Չորս ամբողջ օր անցկացրել ենք միասին` մեր Վրաց ընկերների հետ, եղել ենք տարբեր տեղեր, երգել ենք, պարել ենք: Բոլորը սովորել են մեր «Մշեցի » պարը, որը պարում էինք որտեղ պատահեր: Լինում էր պահեր չէինք էլ հասկանում, ուղղակի նայում էինք իրար դեմքի ու բարձր ծիծաղում: Իրենց սովորեցրինք մեր սիրելի «Ոտք» խաղը, որը այդպես էլ միչև վերջ չխաղացինք, քանզի ամեն անգամ, երբ մի քանի հոգի դուրս էր գալիս խաղից, մենք դադարում էինք խաղալ և բոլորին նորից մտցնում էինք խաղի մեջ: Ահա անցել է 4 օր և այլևս մենք` Սեբաստացիներս և նրանք` Սոլիկո Վիրսալաձեի անվան գեղարվեստի դպրոցի սովորողներ չկան: Կան միայն մերոնք: Անկեղծորեն սիրեցի նրանցից յուրաքանչյուրին (նրանց անուները չասել չեմ կարող: Այսպիսով` Լուսինե (Իոննա), Նինո, Անի, Մակո, նորից Նինո, նորից Անի, Շոթիկո (ում անունը անընդհատ մոռանում էի, Սոֆի ևս մի աղջիկ ում անունը մոռացել եմ և վերջում Թակո) կարոտում եմ ու կկարոտեմ բոլորին: Այդ թվում դասավանդողներին և մեր շատ սիրելի տնօրենին: Հիմա հաստատ կարող եմ ասել, մենք ընկերներ ենք: Հեռավորությունը երևի չի խանգարի մեզ: Հուսամ հաճախ կգնանք այնտեղ, իսկ նրանք հաճախ կգան այստեղ: Նրաց գրկախառնություններից հասկանում էիր, որ նրանք կարոտելու են  քեզ, որ նրանք սիրում են քեզ: Ժամերով կանգնել էին դրսում ու վարորդի անդադար ներս մտեքնները կարծես չէին էլ լսում, գրկում էին, համբուրում, ասում հաջողություն, մի փոքր  կագնում էին և նորից գրկում, պինդ գրկում, և ասում, որ չեն ուզում գնալ: Ահա ունեմ և ունենք նոր ընկերներ: Անսահման ջերմ, սիրով և խենթություններով, գժություններով լեցուն ընկերներ:
 Լիա Մովսեսյան 11 դաս.

Комментариев нет:

Отправить комментарий