четверг, 28 ноября 2013 г.

Մցխեթա

Վրացախոսների ակումբի հետ միասին երբ ուղևորվեցինք Վրաստան, մենք մեկնեցինք նաև Մցխեթա` Վրաստանի հին մայրաքաղաքներից մեկը, այն գտնվում է Թբիլիսիին մոտ:
Այստեղ տեսանք պատմական հուշարձաններ, որոնք հանդիսանում են միջնադարյան վրաց ճարտարապետության գեղեցիկ օրինակներ` Սվեթիցխովելի Մայր Տաճարը (4-րդ դար)` վրաց ուղղափառ եկեղեցու կենտրրոնը, ուր թաղված է Քրիստոսի շուրջառը, Ջվարի եկեղեցին, ուր Ս. Նինոն կերտել է առաջին խաչը Վրաստանում: Հենց Ջվարի եկեղեցու մոտ էին միանում երկու գետերը`Առագվին և Կուռը, անգամ ջրերի տարբերությունն էր նկատվում , մեկն ավելի մուգ էր, իսկ մյուսը` բաց: Բառերով նկարագրելը մի քիչ դժվար է ,դա տեսնել է  պետք: Եկեղեցի շրջապատված էր զարմանահրաշ բնությունով, լեռան գագաթին, որտեղ միշտ ուժեղ քամիներ է լինում:

Մցխեթան համարվում է Վրաստանի ամենահին քաղաքներից մեկը, որը կառուցվել է  2-րդ դարում` Մցխեթ արքայի օրոք: Մցխեթա քաղաքը կարելի է այսպես նկարագրել` ճարտարապետների կողմից  ստեղծված գլուխգործոց: Քանի որ մինչ օրս, չնայած այսքան տարիներ և դարեր են անցել,  այն դեռ մնացել է նորաոճ և փայտամշակման կատարյալ նմուշ : Ես բավականին շատ զարդանախշեր եմ տեսել փայտից, սակայն այս քաղաքում այն ուղղակի  ավելի կատարյալ էր:


Սեդա Դանելյան 11 դասարան

Комментариев нет:

Отправить комментарий