четверг, 21 ноября 2013 г.

Էրեկլեոբա

Ժողովրդական ավանդական տոն ՝ էրեկլեոբան ամեն տարի նոյեմբերի 7-ին է նշվում Վրաստանում:
Այդ տոնը նվիրված է Էրեկլե թագավորին, այդ օրերին Վրաստանի տարբեր տեղերից և արտասահմանից զբոսաշրջիկներ են գալիս Թելավի, հյուրերին աշնանային բերք են առաջարկում: Վրաստանի տարբեր անկյուններում կազմակերպվում է ժողովրդական արվեստի նմուշների ցուցադրում: Բաց երկնքի տակ տեղի է ունենում թելավեցի նկարիչների ցուցահանդես- վաճառքը: Թատրոնում ցուցադրվում է այդ օրվան նվիրված ներկայացումներ: Գինեգործական կազմակերպություններն անցկացնում են գինու համտեսում, հաճախ երգում են եկեղեցական երգեր: Թագավոր Էրեկլե II-ը Վրաստանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում : Էրեկլե  II-ը  զգալի գործ է կատարել պետության միավորման հարցում: Երկրում փոխել է զինվորական համակարգը, ստեղծել է մշակույթի և կրթության զարգացման համար բարենպաստ պայմաններ: Թբիլիսիում և Թելավիում հիմնադրել է դպրոցներ և վարժարաններ: Նրա օրոք Վրաստանում զարգացել է մշակույթը և կրթությունը: Բերդ-ամրոցները, եկեղեցիները,վանքերը, կամուրջները և այլ շինությունները կապված են Էրեկլեի անվան հետ:

Սաթենիկ Սողոյան 11 դասարան

Комментариев нет:

Отправить комментарий