понедельник, 11 ноября 2013 г.

Վրաստանի հրաշալիքներից՝ Թելավի


 Աշնանային արձակուրդներին Վրացախոսների ակումի հետ միասին ուղևորվեցիք Վրաստան: Այցելեցիք բավականին գեղեցիկ վայրեր և անկրկնելի հինավուրց  քաղաքներ: Չնայած  բոլոր վայրերը գեղեցիկ էին , բայց  ես ցանկացա մի փոքր պատմել Կախեթի շրջանի Թելավի քաղաքի մասին,
: Եթե Վրաստանի այցեքարտը համարվում է գինին, ապա երկրի Կախեթիի շրջանը գինու բնօրրանն է` գինեգործության հարուստ ավանդույթ
ներով:  Թելավին գտնվում է ամենաբարձ
րադիր գոտում:  Քաղաքի բարձունքից Ալազանի դաշտավայրը հայտնվում է ուղիղ ափիդ մեջ: Թելավի  քաղաքը  պաշտոնական կարգավիճակ է ստացել 1801 թ., սակայն հիմնադրվել է ավելի վաղ: Երկար ժամանակ համարվել է երկրի գլխավոր տնտեսական կենտրոններից մեկը, այստեղ են հատվել Արևմուտքի և Արևելքի առևտրական գլխավոր ճանապարհները:  Հայերը Թելավիում հաստատվել են դեռևս 18-րդ դարից, երբ Հերակլ Բ թագավորը 200 հայ ընտանիքների Գանձակից (այժմ՝ Կիրովաբադ, Ադրբեջան) տեղափոխել է Թելավի: Թելավիի կարմիր, կղմինդրածածկ տանիքներն ու դեղնավուն աղյուսից կառուցված ինքնատիպ տները քաղաքը ներկել են արևածագի երանգներով: Հին պատմական ու ցարական ժամանակաշրջանի շենքերում վերականգնողական աշխատանքներ էին  ընթանում:  Քաղաքը կարծես կրկին երիտասարդացել էր, ինձ մի պահ թվաց, թե ես հայտնվել եմ դեռ նոր ծնված քաղաքում: Ռուսթավելու փողոցի տների փայտե պատշգամբները վկայում էին  ժամանակին քաղաքի արհեստավորների փառքի մասին: Փայտե զարդաքանդակները պատշգամբների ճարմանդներ են: Ասում են, որ հայերն իրենց բնությամբ նման են վրացիներին: Կախեթից դժվար է հեռանալ, այն հինավուրց տաճարների, ամրոցների ու խաղողի այգիների աստվածային երկիր է, որտեղ մեկ անգամ այցելողը նորից է վերադառնում: Եվ ես անհամբեր  կսպասեմ հաջորդ այցին, թե երբ պետք է  կրկին ճամպրուկս պատրաստեմ և ուղևորվեմ դեպի Վրաստան` ամենագեղեցիկ և անկարագրելի այդ  երկիրը:
Արհեստնեիր ավագ դպրոց
Սեդա Դանելյան 11 դասարան

Комментариев нет:

Отправить комментарий