понедельник, 28 октября 2013 г.

Վրաստանում ենք. Մշակույթը կրթում է

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի վրացախոսների ակումբի և Գեղարվեստի ավագ դպրոցի ապագա նկարիչների մի խումբ ակումբի ղեկավար, վրացերեն լեզվի ուսուցիչ Ռինա Շագինյանի, արվեստագետ, գծանկարի արվեստանոցի ղեկավար Գագիկ Չարչյանի և Գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ Գայանե Առաքելյանի ղեկավարությամբ հայ-վրացական կրթամշակութային կապերի ամրապնդման կրթական նախագծի շրջանակում գտնվում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Նախագիծն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի Սոլիկո Վիրսալաձեի անվան գեղարվեստի դպրոցի հետ համատեղ:


Երեկ` հոկտեմբերի 22-ին, դպրոցի տնօրեն  Քեթևան Բառնաբիշվիլին մեզ հրավիրել էր շրջագայության դեպի Վրաստանի գեղատեսիլ շրջաններից մեկը` Կախեթի, որտեղ գտնվում են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոսների և պատանի նկարիչների խմբին միացել էին Թբիլիսիի քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի սովորողների մի խումբ: Երեխաներն այսպիսով լեզվական խոչընդոտները հաղթահարելու և միմյանց հետ ազատ շփվելու հնարավորություն են ստանում, նկարիչները` փոխանակում կարծիքներ, քննարկում ընդհանուր թեմաներ: Վրացի երեխաները մեր սովորողներին պատմում էին իրենց իմացած տեղեկություններն այն մշակութային վայրերի մասին, որտեղ այցելում էին: Աշունը հինալի էր Կախեթիում ու հազար գույն էր վառել: Սովորողներն ամեն կանգառում աշխատում էին  նկարել իրենց տպավորությունները` աշնանային գույների մեջ խոյացած միջնադարյան եկեղեցիները, վանքերը, դպրանոցների ավերակները:
Կախեթի կատարած այցելության ընթացքում մեր վրացի բարեկամները մեզ ցույց
տվեցին Շուամթայի  մենաստանը` 16-րդդարիկառույց եւ նույն տեղում 4-րդդարիփոքրիկեկեղեցին:
Շուամթայից հետո ուղեւորվեցինք Թելավի: Եղանակը մեր նկատմամբ շատ բարյացակամ էր` իր ողջ շուքով երևում էր Կովկասյան լեռնաշղթան: Թելավիում է գտնվում վրաց  Իրակլի2-րդ թագավորի ամրոցը, որն ըստ էության, Վրաստանի նախավերջին թագավորն էր: Նրանից հետո գահը ժառանգել է որդին` Գեորգի12-րդը, որը թագավորել է շատ կարճ, ընդամենը 1 տարի` ռուսաց Ալեքսանդր առաջին թագավորը Կովկասում հաստատել է իր իշխանությունը, չեղյալ հայտարարելով վրացական թագավորության գոյությունը: Նույն օրը այցելեցինք նաև Իկխալթո ակադեմիայի ավերակները` 8-րդ դար, որը ժամանակին եղել է մենաստան և այժմ վերականգնվում է: Իսկ ահա դպրանոցի ավերակները մնում են որպես հուշ այն ժամանակների մասին, որի պատերի ներքո կրվել է հայտնի Վագրենավորի հեղինակը` Շոթա Ռուսթավելին:

Комментариев нет:

Отправить комментарий