среда, 30 октября 2013 г.

Հաշվետվություն

Լեզվի փորձառություն Թբիլիսիում հոկտեմբեր 20-26 
Տարիել Խարխելաուրի – ժամանակակից վրաց բանաստեղծ (նախագիծ)


Հոկտեմբերի 20-ից 26-ը Վրացախոսների ակումբի մի խումբ սովորողներ Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների նկարիչների խմբի հետ մեկնել էր Թբիլիսի: Նախապես կազմվել ակումբի գործունեության ծրագիրը, քննարկվել է սովորողներից յուրաքանչյուրի անելիքը: Նմանատիպ ճանապարհորդությունները շատ կարևոր են  վրաց լեզվի փորձառության ու զարգացման համար: Սովորողները ապրելով իրենց հասակակիցների հետ ավելի լավ են ծանոթանում վրաց ազգի ավանդույթներին, բարքերին ճանաչում վրացական իրականությունը և իհարկե բառերի բազան են շատացնում:


Հոկտեմբերի 20-ին երեկոյան գնացքով ուղևորվեցինք Թբիլիսի, ճանապարհին սովորողները խոսում և քննարկուն էին իրենց անելիքները: Առավոտյան  ժամը ութին արդեն Թբիլիսիում էինք: Թբիլիսիի կայարանում մեզ սպասում էր Քեթևան Բառնաբաշվիլին, Թբիլիսիի գեղարվեստի համար 1 դպրոցի տնօրենը: Ուղևորվեցինք դեպի դպրոց, որտեղ մեզ էին սպասում գեղարվեստի դպրոցի սաները, որոնց ընտանիքներում պետք է հյուրընկալվեին մեր սովորողները: Հանդիպումը շատ ջերմ էր, մի քիչ հանգստանալուց հետո նույն օրը տիկին Քեթևանի և նրա սովորողների հետ միասին ուղևորվեցինք քաղաք Մցխեթա: Տեսանք Ջվարին, Սվետիսցխովելին, և Մամա Գաբրիելի գերեզմանաքարը: Շատ հետաքրքրիր և ուսուցողական ուղևորություն էր, վրացախոսների ակումբի սովորողները ինձ հետ միասին կատարում էին սինխրոն թարգմանություն: Փորձում էին վրացերենից թարգմանել հայերեն և հայերենից վրացերեն իրենց լսածը:
Հաջորդ օրը  եղանք Վրաստանի գեղատեսիլ շրջաններից մեկում` Կախեթիում, որտեղ գտնվում են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններՎրացի երեխաները մեր սովորողներին պատմում էին իրենց իմացած տեղեկություններն այն մշակութային վայրերի մասին, որտեղ այցելում էինք,իսկ վրացախոսների ակումբի սովորողները փորձում էին այն թարգմանել վրացերենից հայերեն: Գեղարվեստի սաներն էլ, կատարում էին համատեղ պլեներ: Կախեթի կատարած այցելության ընթացքում մեր վրացի բարեկամները մեզ ցույց տվեցին Շուամթայի  մենաստանը` 16-րդ դարի կառույցը և  նույն տեղում 4-րդ դարի փոքրիկ եկեղեցին: Շուամթայից հետո ուղեւորվեցինք Թելավի,  երևում էր Կովկասյան լեռնաշղթան: Թելավիում է գտնվում վրաց  Իրակլի 2-րդ թագավորի ամրոցը, որն ըստ էության, Վրաստանի նախավերջին թագավորն էր: Նույն օրը այցելեցինք նաև Իկխալթո ակադեմիայի ավերակները` 8-րդ դար, որը ժամանակին եղել է մենաստան և այժմ վերականգնվում է: Իսկ ահա դպրանոցի ավերակները մնում են որպես հուշ այն ժամանակների մասին, որի պատերի ներքո կռվել է հայտնի Վագրենավորի հեղինակը` Շոթա Ռուսթավելին: Եղանք Թբիլիսիի պանթեոնում, տեսանք ոսկե ֆոնդը, Հավլաբարի Սբ. Նշան եկեղեցի եւ եկեղեցուն կից գործող «Հայարտտունը», ինչպես նաեւ Վրաստանում հայտնի նկարիչ Գիվի Թոիձեի ցուցահանդեսը: 
Վրացախոսների ակումբի համար շատ կարևոր էր վրաց ժամանակակից բանաստեղծ Տարիել Խարխելաուրու հետ հանդիպումը: Հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտումԿրթահամալիրի հանրային կապերի համակարգողի նախաձեռնությամբ ցուցահանդեսին եւ վրացի բանաստեղծի հանդիպմանը հրավիրված էին Վրաստանի նախագահի խորհրդական եւ խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, վրացական հանրային հեռուստաընկերությունը եւ այլ հյուրեր:   
Այս նախագծին վրացախոսների ակումբը պատրաստվում էր սեպտեմբեր ամսից:
Շատ էինք ուսումնասիրել գրողի կյաքն ու ստեղծագործությունները, վերլուծել բանաստեղծությունները: http://mskh.am/am/34627
Եվ ահա ժամանակն էր հանդիպելու և համատեղ քննարկում կազմակերպելուՎրացիներն իրենց զարմանքն ու հիացմունքը չէին թաքցնում, տեսնելով, ինչպես են հայ երեխաները խոսում վրացերեն և որ Հայաստանում դասավանդվում է վրացերենը:
Վրացախոսների ակումբի սովորողները արտասանեցին գրողի ստեղծագործություններից,մեծ ձեռքբերում եմ համարում Կիրակոսյան Սամվելի առանց կաշկանդվելու վրաց լեզվով գրողին հարցեր ուղղելը: Տպավորիչ էր նաև վրաց երեխաներից մեկի հայերենով Սայաթ Նովա արտասանելը:
Թբիլսիի քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի տնօրեն Քեթեվան Բարնաբիշվիլին  իր շնորհակալությունն հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին՝ երկու ժողովուրդների բարեկամության հեռանկարն աճող սերնդի միջոցով ամրապնդելու գործի համար: Նա հույս ունի , որ մի օր իր դպրոցում էլ կդասավանդվի հայերենը:
 Վրացի բանաստեղծ Տարիել Խարխիլաուրին հուզված էր. «Ես խոսքեր չեմ գտնում արտահայտելու իմ հիացմունքն ու շնորհակալությունը՝ հայ երեխաներին: Սա հիանալի նախագիծ է ու այս նախագիծը պետք է դառնա մեր նոր հարաբերությունների հիմքը: Ես պետք է նշեմ, որ մենք ուղղակի հարևաններ չենք, մենք եղբայրներ ենք  եւ մեր երեխաներն այդ բարեկամական կապը պիտի պահպանեն արվեստի, մշակույթի, գրականության ու լեզվի միջոցով»: Բանաստեղծն իր պոեզիայի սկավառակն իր մակագրությամբ նվիրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոսների ակումբի սովորող Սամվել Կիրակոսյանին, նրան մաղթելով հաջողություն եւ հույս հայտնեց, որ տղան հետագայում լուրջ ներդրում կունենա հայ-վրացական գրականության թարգմանության ու տարածման գործում
Ճամփորդությունը գնահատում եմ հաջողված, քանի որ կարողացանք ըստ ծրագրի իրականացնել բոլոր նախագծերը, զարգացնել լեզվի իմացությունը: Ծրագրված էր այցելել նաև 98 դպրոց, վրացերենի դասերի, բայց ծրագիրն այնքան հագեցած էր, որ դա չիրականացվեց, սակայն Գեղարվեստի դպրոցում քանի որ դասերն անց էին կացվում վրացերենով, դա ինչ որ չափով լրացրեց այդ բացթողումը:





Комментариев нет:

Отправить комментарий